ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Սիրիայի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև իբր կնքված գործարքի տեղեկությունները:
Մեկնաբանելով թուրքական մամուլում հայտնված լուրերը, թե՝ Ստամբուլում բարձր մակարդակով անցկացված բանակցություններում քննարկվել է Սիրիայի հարցով Թուրքիայի հետ յուրօրինակ գործարքի հնարավորությունը՝ Պեսկովը հայտարարել է. «Ոչ, չկա նման բան»: